ՀԻՄՆԱԿԱՆ
ՆՈՐԱՑՎԱԾ Է 12 ՄԱՐՏԻ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Հեղինակ` VRAERT   
Saturday, 16 December 2006
 Վահրամ Սահակյանի պաշտոնական կայքը   Le site officiel de Vahram Sahakian 
Official website of Vahram Sahakian   Ваграм Саакян. Официальный сайт
ՍԵՂՄԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ԴԵՊԻ ԲԼՈԳ
 
«ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ընկերներ PRO»
Հեղինակ` Կարգադրիչ   
Monday, 12 March 2012

  Image

   «ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ընկերներ PRO» նորաբաց կազմակերպությունը, անհատներից, պրոդյուսերներից, բեմադրիչներից, դերասաններից (մի խոսքով՝ ԲՈԼՈՐԻՑ) ընդունում է պատվերներ ՑԱՆԿԱՑԱԾ տեսակի գրական ստեղծագործության համար։
   Կարճ ժամանակահատվածում գրվում են պրոֆեսիոնալ մակարդակի տրագիկոմեդիաներ, կոմեդիաներ, մենաներկայացումներ, սքեթչներ, մենախոսություններ եւ մանրապատումներ՝ թատրոնի եւ էստրադայի համար, ինչպես նաեւ սցենարներ՝ գեղարվեստական ֆիլմերի, տեսաֆիլմերի, սկիզբ եւ ավարտ ունեցող հեսուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի (4-ից 12 սերիա), հեռուստահաղորդումների, տեսատոլովակների համար։

  Նյութի տեսակը, գաղափարը, անգամ սյուժեն ստեղծվում, պատրաստվում են նյնպես, ինչպես որ կցանկանա պատվիրատուն։
   «ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ընկերներ PRO» կազմակերպությունում գործում են երիտասարդ եւ միջին տարիքի բազմաշնորհ գրողներ, որոնք, Վահրամ Սահակյանի գլխավորությամբ կազմակերպում են աշխատանքը տվյալ ստեղծագործության վրա։ Ոմանք սյուժեի վրա են աշխատում, ոմանք մտքեր ու գաղափարներ են ներմուծում, ոմանք պատրաստում են երկխոսությունները, մենախոսությունները եւ այլն։
   Աշխատանքի ընթացքում՝ նյութը պարբերաբար հղկվում, իսկ վերջում՝ լիովին խմբագրվում եւ վերջնական տեսքի է բերվում Վահրամ Սահակյանի կողմից։
   Մանրամասնությունների համար զանգահարեք 096 681913 հեռախոսահամարով։

 
 
© 2005-2010, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.