ՀԱՎԱՔԱԾՈ PDF Տպել Նամակ
Հեղինակ` ՀՀՇ   

 …պատանիների համար…

ՀԱՎԱՔԱԾՈՆ ԱՄԵՆ ՕՐ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է։

Մանրամասների համար՝ ԸՆԹԵՐՑԵՔ։

 

 

«ՊԱՏԱՆԻ ԼԵՎՈՆԱԿԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈ»-Ն
 
ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է


1. ԳՐՔՈՒՅԿ «ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ» (Инстукция по пользованию) -  9 ՀԱՏ     
[3 հատ՝ մեռած լեզուներով,  2 հատ՝ հոգեւարքի մեջ գտնվող լեզվով,  2 հատ՝ կոմայի մեջ գտնվող լեզվով, 1 հատ սպանված    լեզվով եւ 1 հատ՝ ինքնասպանություն գործած լեզվով]։

2. ԻՆՔՆԱՇԵՆ ՄԱՀԱԿՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար)
    Փոքր - 25 ՀԱՏ
    Շատ փոքր - 35 ՀԱՏ
    Չափազանց փոքր - 40 ՀԱՏ
    Ահավոր փոքր - 55 ՀԱՏ
    Չերեւացող - 400 ՀԱՏ

3. ՄԵՏԱՂԵ ԶՈՂԻԿՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար) -30 ՀԱՏ

4. ԴԱՆԱԿՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար) - 20 ՀԱՏ

5. ՊԱՏԱՌԱՔԱՂՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար) -40 ՀԱՏ

6. ԳԴԱԼՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար) -50 ՀԱՏ

  (ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՊԱՂՊԱՂԱԿ ՈՒՏԵԼՈՒ ՓԱՅՏԵ ՁՈՂԻԿՆԵՐ (մարմնական վնասվածք հասցնելու համար) - 34 ՀԱՏ)

6. ՏՐԱՆՍՊՈՐՏ
(Բոլոր տեսակների մեքենաները,  լարելուց հետո՝ այրվելով երթեւեկում են)
    Այրվող ոստիկանական մեքենաներ - 8 ՀԱՏ
    Այրվող մարդատար մեքենաներ - 12 ՀԱՏ
    Այրվող շտապ օգնության մեքենաներ - 6 ՀԱՏ
    Բարիկադ-տրոլեյբուսներ - 4 ՀԱՏ

7.  CD-ՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈ (7 CD)
    1. Օրիգինալ օպերայի բակի մեղեդիներ (65 րոպե)
    2. Պարային հավաքածո՝ «Էս ի՜նչ ենք անո՜ւմ» (70)
    3. Օրիգինալ օպերայի բակի խոսակցություններ՝ քֆուրներով (69 րոպե)
    4. Նույն «Օրիգինալ օպերայի բակի խոսակցություններ»-ը՝ առանց քֆուրների, LIGHTS (1 րոպե)
    5. Ծայրեծայր զանգվածային գոռոց՝ «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» (74 րոպե)
    6. Ծայրեծայր զանգվածային գոռոց՝ «ԱՄՈ՜Թ» (72 րոպե)
    7. Ծայրեծայր զանգվածային գոռոց՝ «ՀԻ՜ՄԱ» (74 րոպե)

 
Enjoy


8. ԿԱԹՍԱ (անկապ)

9. «ՑՈՒՅՑԵՐԻ ՕԴԸ» կես լիտրանոց բանկա։ (Մարդկանց եւ սկսնակ լեւոնականներին խորհուրդ չենք տալիս բացել առանց հակագազի )

 

Image

 

10. ՊՂՆՁԵ ԱՐՁԱՆԻԿՆԵՐ
    Արձանիկ՝ Լեվոն Տեր Պետրոսյան - ՄԵԿ ՀԱՏ (Одна штука)
    Արձանիկ՝ Նիկոլ Փաշինյան - ԵՐԿՈՒ ՀԱՏ (Մեկը տեղում, մեկը՝ փախած։ Զգույշ՝ գազ են արձակում, երկուսն էլ)
    Արձանիկ՝ Վանո Սիրադեղյան - (Անհրաժեշտ է փնտրել) - ՄԵԿ ՀԱՏ
    Արձանիկ՝ «Շուխուր հանող Լրագրող» (ԵՀԱԿ-ՄԵՀԱԿ, ԱՄՆ եւ այլն խոսացող) - 5 ՈՒ ԿԵՍ ՀԱՏ
    Արձանիկ՝ «Դավաճան» - (Մեծ, 10 սմ)  - 5 ՀԱՏ
    Արձանիկ՝ «Դավաճան» - (Միջին, LIGHTS) - 8 ՀԱՏ
    Արձանիկ՝ «Դավաճան» - (Փոքր, MENTOL) - 14  ՀԱՏ
    Արձանիկ՝ «Տականք» - 23 ՀԱՏ

ԱՆԻՄԱՍՏ ԱՐՁԱՆԻԿՆԵՐ   

    Արձանիկ՝ Բաբիկ Արարքցյան (1 ՀԱՏ)
    Արձանիկ՝ Ստեփան Դեմիրճյան -  70 ՀԱՏ (20 հատը կարելի է փախանակել՝ 2 ու կես շուխուր հանող Լրագրողի հետ)  
   

11 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՆԴՈՒԿ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»
(Ներսում՝ Թատերական հրապարակը։ Նվագում է «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի մեղեդին, որ պատանի լեւոնականը հասկանա, թե ինչու է աղմկում այդ գետը։

12. ՊԱՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ՝ «ԻՆՉՊԵՍ ՊԱՐԵԼ «ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ» (Քանի որ մյուս բոլոր պարերը պարվել են արդեն)

13. (ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ)  «ՊԱՏԱՆԻ ԼԵՎՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔ»  ՁԵՌՆԱՐԿ
Մեջբերումներ գրքից՝
 «…Բացի այս գրքից՝ պատանի լեւոնականն իրավունք չունի կարդալ այլ գրքեր»…
«…պատանի լեւոնականն իրավունք չունի սափրվելու (անգամ, եթե նրա սափրվելու ժամանակը դեռ չի եկել)… Ծայրահեղ դեպքում՝ նա կարող է ՄԻՇՏ պահել երեք օրվա, անմիջապես աչքերի տակից սկսվող թրաշ…»։
«Պատանի լեւոնականը երբեք, ոչ մի պարագայում իրավունք չունի լողանալու։ Եթե միշտ նրա վրայից հատուկ հոտ չգա՝ նա չի կարող համարվել ազատության համար մարտնչող հայ…»

ENJOY

 
 
Նորացված է ( Sunday, 13 April 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.