|

Ցավոք սրտի, վերջին շրջանում…
Ցավոք սրտի, վերջին շրջանում հանրապետությունում ի հայտ եկած եւ ահավոր չափերի հասած հանցավոր ատելության պատճառով, ամբողջ հայալեզու (եւ ոչ միայն) կայքերը ողողված են ամեավերջին կոպտագույն հայհոյանքներով, սվասպառնալիքներով եւ այլեւայլ ծայրահեղություններով (ֆորումներ, լրատվական կայքերի «կարծիքներ», youtube, եւ այլն)։ VRAERT.COM-ը նույնպես զերծ չի մնացել վերոհիշյալ հայհոյալի ու սպառնանքներով լեցուն նամականերից։ Ցավալին այն է, որ շատերին թվում է, թե կարող են անպատիժ կերպով հայհոյել ու հիմարագույն սպառնալիքներ տեղալ բոլորի հասցեին։ Շատերը, ցավոք, չեն կարողանում (եւ չեն էլ ուզում) հասկանալ, որ գոյություն ունի նաեւ երրորդ կողմ՝ ոչ «ԼԵՎՈՆԱԿԱՆ», եւ ոչ էլ, ինչպես իրենք են ասում՝ «ՍԵՐԺԱԿԱՆ»։ Կողմ, որ արտահայտում է բազմահազար անկողմնակալ մարդկանց տեսակետները։ Կրկին ցանկանում ենք հիշեցնել, որ VRAERT.COM-ը երբեք չի ունեցել ոչ իշխանամետ ոչ էլ ընդդիմադիր ուղղվածություն, չի եղել որեւէ գաղափարախոսության կատարողը, հպատակն ու գերին։ Մենք ջանացել ենք ծառայել Հայրենիքի եւ Պետության շահերին։ Բայց ոմանք ի վիճակի չեն ըմբռնել դա, նրանց չափազանց սահմանափակ ուղեղում չի կարող տեղավորվել ամենասովորական ճշմարտությունը, նրանց համար գոյություն ունի միայն սպիտակն ու սեւը, կամ սա էս, կամ նա… Ու իրավունք են վերապահում «արտահայտվել» ամենուր, ինչպես արդեն գիտեք՝ բոլորին անվանել «դավաճան», «տականք» եւ այլն։ Փառք Աստծո, նման իրոք տականքները այնքան մեծ թիվ չեն կազմում, որ կարողանան ստեղծել հասարակական կարծիք եւ սեփական գաղափարախոսություն։ Նրանց «գաղափարախոսությունը» սահմանափակվում է ոռնալով, հայհոյելով ու սպառնալով, այդքանը միայն։ Եւ, իհարկե, ցանկություն չունենալով ամեն օր տեսնել նման անագորույն անձանց «ուղերձները»՝ մենք ստիպված եղանք փակել մեր նամակներ ուղարկելու համար նախատեսված բաժինը, քանզի, հավատեցեք, որ տհաճ է ամեն օր ստանալ այդօրինակ ծայրահեղական, կոպիտ ու անգրագետ «նամակներ»։ Բայց, քանի որ նման ստորախավ անձանցից բացի՝ գոյություն ունեն նաեւ բազում կիրթ նամակագիրներ, որոնք ցանկանում են հղել իրենց հարցերը, կարծիքները, ցանկություններն ու առաջարկությունները՝ ՄԵՆՔ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԿՐԿԻՆ ԲԱՑԵԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ։ Նախ տեղեկացնում ենք՝ ԵԹԵ ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՍՑԵ ԳՐՎՈՒՄ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԷԼ. ՓՈՍՏԻ «ՀԱՍՑԵ»՝ ՆԱՄԱԿԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ։ ՄԵԶ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՍՑԵՆ ԵՎ ՆՄԱՆ «ԱՆՀԱՍՑԵ» ՆԱՄԱԿԸ ՋՆՋՈՒՄ Է ՍԻՍՏԵՄԻ ՄԻՋԻՑ։ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՍՑԵՆ ԳՐԵԼԻՍ, ՈՐ ՀԵՏՈ ՉՎԻՐԱՎՈՐՎԵՔ, ԹԵ ԻՆՉՈՒ ՉԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ։ ԵՎ, ՈՐՊԵՍԶԻ ՓՈՐՁԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ՎԵՐՋ ՏԱԼ ԱՅՍ ԱՄԵՆԻՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ, ՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ, ԿՈՊԻՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՀԱՆՁՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԲԱԺՆԻՆ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՀԻՇՅԱԼ ՆԱՄԱԿԱԳԻՐՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ 4-ԻՑ 6 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ԱՆԳԱՄ ԵԹԵ ՆՐԱՆՑ ՆԱՄԱԿՆԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵՆ ՈՐԵՎԷ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՑ, ԱՆԳԱՄ ԵԹԵ (ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՍՑԵ) ՆՇՎԱԾ ԼԻՆԻ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԷԼ. ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ։ (ԿՐԿՆՈՒՄ ԵՆՔ. ԵԹԵ ԳՐԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԷԼ. ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ՝ ՆԱՄԱԿԸ ՄԵԶ ՉԻ ՀԱՍՆԻ)։ Շնորհակալություն
Խնդրում ենք հասկանալ, որ սա ոստիկանական մոտեցում չէ, այլ անիրավ սրիկաներին պատժելու եղանակ։ Սրիկաներ, որ արդեն զզվեցրել են բոլորին։
|