ԿԻՍԱԲԱՑ ՆԱՄԱԿ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Վահրամ Սահակյան   

Image 

    ''Я, конечно, презираю отечество моё с головы до ног - но мне досадно, если иностранец разделяет со мной это чувство. (Александр Пушкин)''

     Ստորեւ տեղադրում ենք մեր նամակը՝ ուղղված ԱրմենիՆաու լրատվական կայքի խմբագրին, սպասելով նրա պատասխանին, որն, անշուշտ կզետեղենք ստանալուն պես։  Սակայն նա այդպես էլ չի պատասխանում նամակին։

 
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
«ԱրմենիաՆաու» ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ
ՀԱՆԳՈՒՅՑԻ ԽՄԲԱԳԻՐ ՋՈՆ ՀՅՈՒԶԻՆ


    Ես եւ իմ համախոհ ընկերները (գրողներ, դերասաններ, նկարիչներ, երաժիշտներ եւ այն) շատ կցանկանայինք գիտենալ Ձեր կարծիքը մեզ հուզող մի շարք հարցերի մասին։
    Նախ, խնդրում ենք չկարծել, որ մեր այս նամակով ժխտում ենք Ձեր ինտերնետային կայքի լրատվական անհրաժեշտությունն ու կարեւորությունը. ուղղակի կան հարցեր, որոնց պատասխանը կուզենայինք լսել ուղիղ Ձեզնից։
    Նաեւ խնդրում ենք հավատալ, որ ես կամ իմ ընկերները ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չենք ունեցել իշխանամետ ուղ-ղվածություն, չենք եղել որեւէ կուսակցության, խմբավորման անդամ, կամ ինչ-որ քաղաքական ուղղվածության եւ գաղափարախոսության կատարողը, հպատակն ու գերին։ Ավելին, իմ բոլոր գրքերում եւ ներկայացումներով դաժանաբար քննադատվել են թե՜ տիրող կամ անցած կարգերը, եւ թե այն բացասական երեւույթները, որոնք խանգարում են մեր առաջընթացին, ստեղծում դժվարություններ, դառնում դժբախտության եւ արհավիրքի պատճառ (դրա վառ օրինակներից մեկն  է MEA CULPA տրագի-կոմեդիան, որ սկսած 2002 թվականից խաղացվել է ավելի քան 250 անգամ, նաեւ ԱՄՆ-ում եւ այլուր)։
    Եւ այսպես. Ձեր հոդվածներում շատ է շեշտվում մեր երկրի հակաժողովրդավարական կառավարման եղանակների մասին։ Հիմնականում մենք դրան համաձայն ենք։ Այո, կան ոչ ժողո-վրդավարական միտումներ եւ ցավոք, պատահում են այնպիսի իրադարձություններ, որոնց լուծման համար (գուցեեւ) կարելի էր գործադրել ոչ այդքան կոպիտ միջոցներ։
    Բայց ի՞նչ եք մտածում Դուք ԱՄՆ-ի նման սուպերժողովր-դավարական պետության կառավարության արարքների մասին, որոնք հիմանակում կատարվում են ԼՐԻՎ ՈՒՐԻՇ, ԱՆԿԱԽ ՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։
    Խոսքն, իհարկե, վերաբերում է  թե՜ Իրաքի անիմաստ եւ հանցավոր պատերազմին, թե՜ Կոսովոյի դեպքերին ընդհանրա-պես եւ թե մյուս իրադարձություններին, որոնք կատարվում են երկրագնդի ամենա-տարբեր մասերում՝ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցու-թյամբ։
    Արդյո՞ք Դուք համամիտ եք, որ կարելի է  «խաղաղության հաստատման» ծայրահեղ կեղծ լոզունգով ռմբակոծել խաղաղ բնակչությանը։ Համամի՞տ եք, թե՞ ոչ…
    Դուք կարծում եք, որ նման ռազմական միջամտությունն անհրաժեշտ է՞։ Այդպե՞ս եք կարծում։
    Երկրորդ. Դուք համոզվա՞ծ եք, որ ժորովրդավարությունն ԱՄՆ-ում գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես է՝ ինչո՞ւ, օրինակ՝ ԱՄՆ-ի նախագահ կոչվածը կամ կոնգրեսի անդամներից որեւէ մեկը չպատասխանեց հակապատերազմական կոչեր հնչեցնող միլիոնավոր ամերիկացիների ձայնին։ Ինչո՞ւ արհամարվեցին այնպիսի մեծ արվեստագետների բողոքները, ինչպիսին, ասենք Sean Penn է, կամ մեկ ուրիշը։ Կարելի՞ է արդյոք մտածել, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը թքած ունի իր մտավորականության կարծիքի վրա…
    Դուք կարծում եք, որ դա ժողովրդավարության տեսակներից մե՞կն է, թե՞ կասեք, որ դա ուղղակի կհակասեր պետության շահերին։
    Կուզենայինք նաեւ գիտենալ, թե ԱՄՆ իշխանություններն ինչպե՞ս կվարվեին, եթե իրենց «ժողովուրդ» համարող, մեծագույն սադրանքի ենթարկված ամբոխը՝ տաս օր շարունակ փակեր Ուաշինգթընի կամ Նյու Յորքի գլխավոր հրապարակներից մեկը։ Կամ ձեռք բարձրացներ որեւէ ոստիկանի վրա (էլ չենք խոսում շշեր նետելու կամ հարյուր հոգով մի ոստիկանի ծեծելու մասին)։ Սա մեզ շատ է հետաքրքրում՝ Ի՞ՆՉ ԿԱՆԵՐ ՏԵՂԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն էլ ԱՄՆ-ում, երբ ամենափոքր փողոցը DON'T WALK-ի տակ անցնելու համար՝ ոստիկանները համարյա թե պառկեցնում են գետնին, կամ ուղարկում են դատարան (ես երկար ժամանակ բնակվել եմ LA-ում եւ իմ աչքից չի վրիպել ազատ երկրի ոստիկանական անցուդարձը)։
    Եթե շարունակ գրում եք իշխանությունների, ոստիկա-ության եւ այլոց հակաժողովրդավարական արարքների մասին՝ արդյոք չե՞ք մտածում հրահանգել, որ  Ձեր լրագրողներից մեկի հոդվածում նշվի է այն խեղճ բնակիչների դժոխային ժամանա-կահատվածի մասին, որոնք ստիպված են եղել տաս օր շարունակ լսել այդ «խաղաղ ցուցարարների» միալար ոռնոցն ու արաբա-թուրքական «երաժշտությունը»։
    Դուք կարծում եք, որ նրանք ժողովո՞ւրդ չեն։ Կամ ոստիկանը ժողովո՞ւրդ չի…
    (Փառք Աստծո, Ձեր կայքում կան նաեւ ակնարկներ՝ հիշյալ Պետրոսյանի կողմից արձակված վիրավորական կոչերի մասին, այլապես կարելի էր հասկանալ, որ նա հալածյալ է, իսկ նրա կողքին չկանգնածները՝ իրոք դավաճան։ Կան նաեւ ոստիկանների կողմից պատմված իրողություններ, դա նույնպես շատ ողջունելի է)։
    Բայց խոսքը վերաբերում է ԿԱՅՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱ-ԾՈՒԹՅԱՆԸ, իսկ այն, հիմնականում ընթերցում են արտերկրի հայերը… Չե՞ք կարծում, որ անընդհատ կարդալով ցույցերի, անարդար ընտրությունների, վերընտրությունների անհրաժեշտության, «խաղաղ բնակչությանը» ծեծ ու ջարդի ենթարկելու մասին՝ այդ մարդիկ դառնում են, շատ ներողություն արտահայտությանս՝ «լեւոնական» եւ սկսում են ամեն տեսակի հայհոյանքներ սփռել ինտերնետում (Դուք կարդացե՞լ եք, օրինակ՝ youtube-ի comments-ները), վիրավորել անխտիր բոլորին… Չե՞ք մտածում, որ Ձեր կայքն այդպիսով նպաստում է հայ ժողովրդի մեջ առաջացած երկպառակություններին։ (Ես էլ եմ եղել լրագրող, ու լավ գիտեմ, որ ճշմարտությունը թանկ է, բայց չէ՞ որ պետք է հաղորդել ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ տեսակետներ, ու դա պիտի լինի անընդհատ, նորից եմ կրկնում՝ ՄԻԱՅՆԳԱՄԱՅՆ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ,  թե՞ Ձեզ թվում է, որ այդ ընդդիմադիրներն ավելի մեծ քանակ են կազմում, քան (ինչ-պես հենց Ձեր կայքում գրել էր Վահան Իշխանյանը)՝ երրորդ կողմը, որը ոչ իշխանամետ է, ոչ էլ «լեւոնական»։
    Հավատացած եղեք, որ երրորդ կողմը գերիշխում է, եւ այսպես թե այնպես՝ ցանկացած պետության առաջընթացի որոշիչը համարվում է հենց նա՝ երրորդ կողմը, երկրի ուղեղը, առողջ մասը, այլ ոչ ամեն տեսակ անբան, ստորախավ, անգործ ու մշտապես անհագուրդ թափթփուկները (խոսքս ցուցարարների 50%-ի մասին է), որոնք, եթե «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ոռնալու համար ստանում էին 5000 դրամ, ապա 5010 դրամով միանգամից կգոռային «Առաջ Հայաստան»։
    Հետաքրքիր է նաեւ գիտենալ Ձեր կարծիքը Լեւոն Տեր Պետրոսյանի եւ նրա բախտախնդիր համախոհների «առաքելության» մասին։ ՎՍՏԱ՞Հ ԵՔ, ՈՐ ՀԻՇՅԱԼ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍ-ՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՏԱՐՈՒՄ ՈՐՈՇ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՈՒՆ ԴՐԱԾ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀՐԱՀԱՆԳԸ…  (ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՈՉ ԱՆՎՃԱՐ…)
    Եւ ընդհանրապես. Դուք հստակ գիտե՞ք, թե ով է այդ Լեւոն Տեր Պետրոսյանը, ինչ ձգտումներ ունի նա… Ովքե՞ր են կանգնած այդ ողնուծուծով դավաճանի թիկունքին… «Ղեկավար», որ արհեստականորեն ստեղծված սովի ու ցրտի պայմաններում՝ սովահար բնակչությանն առաջարկում էր միմյանցից պարտք վերցնել ու այդպիսով ապրել… Մարդիկ կան, որ դեռ էդ պարտքը հետ չեն վերադարձրել… (կատակ)։
    …Ղեկավար, որ Հայրենիքի համար ծայրահեղ իրադրության մեջ հրաժարական տվեց ու գնաց իր եւ իր «զինակիցների» կողմից գռփված կենսամիջոցները վայելելու… Հետաքրքիր է, թե Ահեղ Դատաստանի՞ց ոնց է հրաժարական տալու... Ու մարտի 1-ի եւ 2-ի զոհերի պատասխանը... Որի մասին, կրկին ոչինչ չի գրվում Ձեր հոդվածներում...
    Նաեւ հետաքրքիր է. ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻ՞Ք ապրել Լեւոն Տեր Պետրոսյանի կառավարած տարիներին Հայաստանում։
    Եթե 91-94 թթ. եղել եք Հայաստանում  եւ կարողացել եք ապրել, ուրեմն Ձեզ կարելի է միայն շնորհավորել։
    Մենք չենք կարծում, թե Դուք համաձայն եք Տեր-Պետրոսյանի սադրանքներին, բայց, կրկնում եմ՝ խոսքն ընդհանուր տպավորության մասին է։ Ու եթե որոշ անձինք շնորհավորում են Ձեր կայքում զետեղված շատ ու շատ հոդվածներ՝ հավատացեք, որ ավելի շատ մարդիկ չեն շնորհավորում։
    Երկու խոսք էլ դեպի միջազգային ատյանների ու մարդու իրավունքների պաշտպանության շատ կասկածելի կազմակերպությունների մասին։
    Արդյո՞ք Դուք կարծում եք, որ գտնվելով, ճիշտ է փոքրիկ, բայց ուրիշ պետության մեջ՝ իրավունք ունեք պաշտպանել ընդդիմադիր կոչված ավանտյուրիստ-կարիերիստների դեպի արեւմուտք հղված լացակումած բողոքները ու այլ զառանցանքները… Թե՞, ավելի ճիշտ կլինի որպես լրագրող ուղղակի նշել այդ բողոքների փաստը, այլ ոչ փորձել զորավիգ լինել նրանց անմիտ կոչերին։  Երբեւէ չե՞ք մտածել, որ նրանք ուղղակի ուրիշ երկրի դավաճաններ են, որոնց հիմնական նպատակը մարդկանց խաբելն է, սադրանքների ենթարկելը, ապակայունություն ստեղծելն ու նոր, հազիվ ոտքի կանգնող ու պատերազմող պետության վերջնական կործանումը։ Չե՞ք մտածել, որ նրանք հանցագործներ են, վերջապես։ Ես, օրինակ, այլեւս չդիմանալով տիրող ատելությունից  առաջացած ամենաթողությունը՝ բացահայտել եմ իմ կայքի հասցեին ուղարկված հայհոյական խոսքերով եւ սպառնալիքներով լի մի նամակագրի։ Ու նա պիտի պատասխան տա օրենքի առաջ։ Կարծում եք, որ հակա-ժողովրդական արա՞րք եմ կատարել։ Թե՞ ԱՄՆ-ում նման արարքները խրախուսվում են եւ յուրաքանչյուր սպառնալիք գրող՝ հատուկ մրցանակ է ստանում FBI-ից...
    Գուցե իմ (մեր) նամակը պաշտոնական բնույթ չի կրում, բայց քանզի Ձեր կայքն էլ չունի որոշակի պաշտոնական հիմքեր՝ մենք կցանկանայինք Ձեր պատասխանը (մեր հարցում-նամակով հանդերձ) տեղադրել մեր կայքի եւ այլ կայքերի էջերում։
    Այսքանը։
    Սպասում ենք Ձեր պատասխանին։
    
    ՀԳ. Ուզում ենք նաեւ գիտե-նալ. Դուք լա՞վ եք զգում, երբ որոշ կարծիքներ հայտնողներ Ձեր հոդվածների տակ գրում են «Դուք մեր հերոսն եք»։

    Վահրամ ՍԱՀԱԿՅԱՆ
   (Նամակն ուղարկված է մարտի 30-ին)
    http://www.vraert.com

Նորացված է ( Sunday, 13 April 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.