ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Սոֆի Սարգսյան   

Մի հավատացեք մամուլում, հեռուստատեսությամբ եւ ինտերնետում զետեղված լուրերին, թե Վահրամ Սահակյանը Հյուսիսային պողոտայում ոչ սթափ վիճակում «զենք» է հանել «խաղաղ ցուցարարների վրա» ու ասել է «կգյուլլեմ լեւոնականներին»։ Վահրամ Սահակյանի մոտ, ՀԵՏՈ, իրոք եղել է գրանցած ատրճանակ, այն հիմա էլ ոստիկանությունում է, զարմանալին այն է, ԹԵ ԻՆՉՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, ԹԵ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ ԻՆՉԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ… Ոչ ոք չի ասում, որ դրանից 25 րոպե առաջ, նույն Հյուսիսային պողոտան հատելիս՝ ինչպիսի՜ հայհոյական խոսքեր են արտասանվել առանց որեւէ զենքի, հանգիստ անցնող Վահրամ Սահակյանի հասցեին… ԻՆՉՊԻՍԻ ԽՈՍՔԵՐ… Կարելի է՞ դրանք այստեղ մեջբերել… ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ԳՐԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ… Դրանից հետո է, որ Վ. Սահակյանը տնից բերել է իր գազային ատրճանակը (առանց գազային փամփուշտների) եւ պատիվ պահանջել։ Գուցե, Վ. Սահակյանը սխալ է եղել, որ սկզբում չի հայտնել ոստիկանությանը իրեն հայհոյողների մասին եւ դատի տվել նրանց։ Համենայն դեպս, Վահրամ Սահակյանը իսկապես իր շնորհակալությունն է հայտնում ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որ հանդարտացրել է իրավիճակը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՀԵՏՈ։

 

Նորացված է ( Friday, 18 July 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.