...աշխարհի որեւէ հեռախոսային ընկերություն չէին դիմի նման նենգաբարո ստորության...
Ամիսներ առաջ “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) առաջարկեց մի նոր «ծառայություն», որ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերը (մարդիկ) կարողանան շատ էժան գներով խոսել միմյանց հետ։ Բոլորս, իհարկե ուրախացանք... ԲԱՅՑ... ԱՀԱ ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ Է ԳՐՎԱԾ ԻՐԵՆՑ ԿԱՅՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴՈՒՄ. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) առաջարկում է նոր ծառայություն «Հայերի աշխարհ»: Ծառայությունից կարող են օգտվել բջջային և ֆիքսված կապի (թվային ԱՀԿ) ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները: Զանգերն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել. *88* 00 (երկրի կոդը) (միջազգային հեռախոսահամարը):
Ուշադրություն դարձրեք վերոհիշյալ արտահայտությանը «անհրաժեշտ է հավաքել»... Հիմա պատասխանեք, 2009 թվականին, մեկ անգամ համարը ՀԱՎԱՔԵԼՈՒՑ հետո, ո՞ր էշն է 2-րդ անգամ համարը ՀԱՎԱՔՈՒՄ։ Այ միջնադարյան չոբաններ, մարդիկ համարը գրանցում են հեռախոսի հիշողության մեջ ու զանգահարում։ Բայց ահա, ամսվա վերջում պարզվում է, որ ՈՉ, պետք էր միայն հավաքել, հակառակ դեպքում զանգը հավասարվում է նախկին բարձր (եթե ոչ ավելի) սակագներին...
Հարց է ծագում, ինչո՞ւ “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշն) իր «առաջարկության» մեջ չի ավելացրել մեկ այսպիսի փոքրիկ արտահայտություն՝ «անհրաժեշտ է ամեն անգամ ՀԱՎԱՔԵԼ, այլ ոչ գրանցել հեռախոսի հիշողության մեջ»։ Կրկնում ենք. «անհրաժեշտ է ամեն անգամ ՀԱՎԱՔԵԼ, այլ ոչ գրանցել հեռախոսի հիշողության մեջ»։
Ինչո՞ւ։
Դժվար է՞ր։ Տեղ չկա՞ր։ Հեռուստագովազդի ժամանա՞կն էր ափսոս... Քյասիբ եք, հա՞, դուք, հայագետ-բառագետ-բառախաղագետներ... Մենք զանգահարեցինք՝ իրենք էդպես էլ ասացին՝ դա բառախաղ է... Ու հիմա եկեք հաշվենք, թե էդ հանցավոր «բառախաղի» շնորհիվ քանի միլիոն վաստակեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (“Beeline”կոչեցյալ) ապրանքանիշը։ Լավ է, հիմա մարդիկ արդեն գիտեն այս խաղի իմաստը... (ՈՎ ՈՐ ՉԳԻՏԻ, ԹՈՂ ԻՄԱՆԱ)։ Կարծում ենք, որ ոչ Վիվասելը, ոչ էլ աշխարհի որեւէ հեռախոսային ընկերություն չէին դիմի նման նենգաբարո ստորության... Ու լավ գիտենք նաեւ, որ այս միջադեպից հետո շատ-շատերը ձեր երեսին դեն կնետեն իրենց արմենթել-բիլայնային քարտերը եւ կգնեն մյուս ընկերություններից։ Ու հիշեք, որ նման բառախաղերից միայն բաժանորդները չեն տուժելու... Ահավոր ձեւով տուժելու են այն հնարողներն ու կատարողները... Ահավոր... Սարսափելի…
Էսքան տարվա ընթացքում՝ մենք ձեզնից միայն նենգություն, չարիք, խաբեություն ու դրամաշորթություն տեսանք... ժամանակը չէ՞, որ ձեզ չտեսնենք ընհանրապես....
Մենք ձեզ բոլորիդ ցանկանում ենք էնպիսի ճակատագրական բառախաղեր, որոնցից... ի՞նչ ասենք... ուզում ե՞ք՝ հիվանդացեք բառախտով, ուզում ե՞ք՝ օրեկան 150 անգամ խմեք բառալգին, ուզո՞ւմ եք... մի խոսքով, վատ կվերջանա էս ամեն ինչը…
Ու շան պես կսատկեն էն պոռնկորդիները, ստորության էն մարտիկները, որ մի տասնամյակ առաջ ստորագրեցին ձեր նման լակոտային «ընկերության» մուտքգործումը Հայաստան...
Ձեզ ոչ մի դատ չի հասնում, ամենալավ բան է, որ հասնում է ձեզ, սա է...