ՑՄԱՀ ԿԱԽԱՂԱՆ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Կարգադրիչ   
Image

ԸՆԹԵՐՑԵԼ ԵՎՍ ՄԻ ՆՈՐ ՀԱՏՎԱԾ (ավելացված է 22 հունիսի)

©2009 արտատպելը խստիվ արգելված է

 www.vraert.com

 (դեռ սրբագրված չէ)

 ....Իսկ երբեմն էլ ավելի վատ բաներ են կատարվում… Տարիներ առաջ կար այպիսինը, հիմա չկա... Չկա ֆիզիկապե՛ս… Նա ապրում էր իններորդ զանգվածի խորխորատներում… Բայց ինքը մեղավոր չէր, ծնողնե՛րն էին իրենց էշ խելքով ինչ-որ փոխանակում կատարել եւ հայտնվել քաղաքի ամենածայրում։ Նա շատ տարածված անուն ուներ, չեմ ուզում հիմա ասել... ուղղակի, քանզի ապրում էր քաղաքի ծայրամասում, կանվանեմ՝ Ծայրինե։  Այսինքն, այն ժամանակ է՛լ, երբ ծանոթ էի հետը, մտքումս նրան Ծայրինե էի ասում… (Հա, ի՞նչ։ Ինչի՞ եք ուրիշ բաներ մտածում, ի՞նչ վատ բան կա «ծայր» բառի կամ Ծայրինե անվանման մեջ… Ծայրը միանգամայն գրական բառ է, թող կենտրում ապրեր՝ կասեի՝ Կենտրինե, կամ... Ցենտուրիոն, չգիտեմ... Բայց ինքն ապրում էր ծայրամասում, կնշանակի Ծայրինե՛ն էր ինքը, էդքան բան)։ Նա քսանվեց տարեկան էր, աչքի էր ընկնում բավականին լավ կազմվածքով. միջահասակ էր, ուներ երկար ու գեղեցիկ ոտքեր, բարակ իրան, միջինից փոքր, այսինքն ճիշտ չափսի կուրծք, նուրբ երես, մուգ շագանակագույն, երկար մազեր։ Բայց Ծայրինեն կույս էր, ես դա հասկացա առաջին իսկ հանդիպան երկրորդ վայրկյանին… Նա սիրում էր զբաղվել իրենով, տղամարդկանց հետ գրեթե չէր ծանոթանում, ավելին՝ իրար հետեւից մերժում եւ արհամարհում էր նման առաջարկությունները... բայց, ինչպես ասացի՝ ավելի շատ զբաղվում էր իրենով։ Ակնառու եսասեր չլինելով՝ այդ աղջիկը միա՛յն իրեն էր սիրում։ Նա արթնանում էր առավոտյան յոթին, զբաղվում էր մարմնամարզությամբ, լոգանք էր ընդունում (ես չեմ տեսել, ի՛նքն էր իր մասին ասում)… հա… գրեթե չէր օգտվում վերելակից… գնում էր գործի…  գործն էլ, ինչպես բոլորինը, ինչ-որ կազմակերպությունում ամբողջ օրը  Windows-ով «աշխատող» համակարգիչ անվանվող յաշիկի դիմաց չոքելն էր… Ընդ որում՝ տձեւ յաշիկ՝ անպայման սեւ ստեղնաշարով… (Թե ինչո՞ւ են մեր կանայք եւ աղջիկները միշտ նստում սեւ ստեղնաշարով համակարգիչների առաջ՝ ես էդպես էլ չհասկացա)... Սուրճ չէր խմում, ոգելիցի համին անտեղյակ էր ընդհանրապես, ծխելու մասին չեմ էլ խոսում, նա ուղղակի հեռանում էր այն վայրերից, ուր վառում էին գեթ մեկ ծխախոտ... Նա ոչ թե այնքան չէր տանում ծխի հոտը, որքան դա համարում էր առողջությանը վնաս։ Աշխատանքից հետո պարտադիր շեյփինգի էր գնում, որից հետո ոտքով հասնում էր մինչեւ շրջանային, այնտեղից նոր նստում էր երթուղային տաքսի… հետո նոր, ամսվա մեջ մեկ-երկու անգամ նրան կարելի էր տեսնել… շատ կարճ ժամանակով, որովհետեւ քսանմեկն անց երեսուն անպատճառ պիտի տանը լիներ, որ քսաներկուսն անց երեսուն պառկեր քնելու։ Բայց Ծայրինեի վարքագծի ամենաանբացատրելին այն էր, որ չէիր հասկանում, թե ո՞նց, որտեղ եւ ինչո՛վ է սնվում… Մի անգամ հրավիրեցի չինական ռեստորան... Նա հրավերքն ընդունեց... երկու ամիս անց, իհարկե… Մենք ռեստորանում էինք տասնութն անց երեսունին, ես պատվիրեցի երկու կերակրատեսակ՝ մեկը հորթի մսից, մյուսը խոզի… Բայց Ծայրինեն ասաց, որ այդ ժամին ինքը երբեք հաց չի ուտում… «Չհասկացա, բա էլ ինչի՞ եկար»՝ ուզում էի հարցնել, բայց «գուցե վիրավորվի» մտածեցի… Անկեղծ ասած, առաջին իսկ հանդիպումից հետո Ծայրինեն որպես կին ինձ բնավ չէր հետաքրքրում  բայց ես ուզում էի գիտենալ, թե որքանո՞վ է նա նման բանական արարածի ընդհանրապես… եւ ո՞րքան է ատում ինձ, որի հետ կարծես ստիպված էր հանդիպում… ամիսը երկու անգամ։  «Գուցե որեւէ սալա՞թ վերցնեմ»՝ առաջարկեցի… Նա միանգամից ընդունեց ԲՏՐ-ի տակ ընկած սամույրի տեսք եւ ասաց, «Նախ ես էս ժամին ընդհանրապես չեմ ուտում, երկրորդ ես նման սալաթներ չեմ ուտում»… թե որտեղից գիտեր, թե ինչպիսի սալաթներ կան այդտեղ՝ միայն ինքը գիտեր… «Իսկ թե՞յ»՝ հուսակորույս եւ վախվորած ձայնով հարցրի իրեն… «Ես հատուկ, բնական թեյ ունեմ, դրանից եմ խմում, բայց առավոտյան», եւս մի գնդացրի կրակահերթ բաց թողեց Ծայրինեն… Ի՞նչ ասեմ. Ծայրինեն իրոք երեւույթ էր։ «Առողջությունն առաջին հերթին» նշանաբանը նա ոչ միայն գլխի մեջ էր կրում՝ այլեւ ձվարաններում։
    -Իսկ... ընդհանրապես՝ ինչո՞վ ես սնվում դու,- հարցրի նրան… Նա ասաց, որ եթե դա շատ հետաքրքրում է ինձ՝ մի օր կբերի-կտեսնեմ։
    -Բայց դու ինձ մոտ կտրականապես չես գալիս, ո՞նց տեսնեմ ես քո ուտելիքը...
Նա ասաց, որ՝ ոչինչ, մի օր կես ժամով կգա ու կբերի… Ու եկավ այդ օրը, երբ նա կես ժամով եկավ, բերեց ու հինգ րոպեից գնաց… Ու բերեց... ո՞նց ասեմ… լավ, երեւի... ի՞նչ ասեմ… խնբռչիկ ասենք դրան։  Դա մի փոքրիկ, կլոր եւ մի քիչ խորը ափսե էր, որի մեջ կային ինչ-որ անհասկանալի տերեւներ, մի քանի հատ ծեծած ընկույզ, վրան լցված ինչ-որ մածուցիկ, թափանցիկ հեղուկ, դրա վրա էլ կիտրոնի կճեպներ…
    -Փորձի ու տես, թե ինչ ա պետք ուտել,- ասաց Ծայրինեն,- լավ, ես գնամ, էս ինչ ծխել ես ծխել սենյակում, ես կմեռնեմ…
    «Ես կմեռնեմ»-ը վերջին արտահայտությունն էր, որ ես լսեցի Ծայրինեից… Նա գնաց։ Ես մնացի մեն-մենակ, դեմ-հանդիման Ծայրինեի բերած խնբռչիկին։ Ես արդեն տեսել էի մահը, ինձ համար վախենալու բան չկար եւ ես փորձեցի դա… Ու «դա», «դա», չուներ ոչ մի տեսակի համ, ոչ դառն էր, ոչ քաղցր, ոչ աղի էր, ոչ անալի, դա ուղղակի ոչ մի բան էր… Լողանալու համար նախատեսված губка-ն ավելի համեղ կլիներ, քան դա… Ես խղճացի Ծայրինեին, իսկապես խղճացի... Ելնել յոթին, հատուկ վարժություններ անել, հատուկ լոգանք ընդունել, հատուկ թեյ խմել, ուտել այդ չափազանց հատուկ խնբռչիկը, խմել հատուկ թեյ, գնալ գործի, հետո հատուկ շեյփինգի, ոտքով կտրել յոթ կիլոմետր, նստել երթուղային տաքսի, հասնել տուն եւ քնել… Սուրճ չխմել, անգամ նորմալ սալաթ չուտել… Որքա՞ն պիտի շարունակվի այս ամենը, մտածում էի ես, մի՞թե այս Ծայրինեն, հոգու խորքում, կամ ենթագիտակցորեն չի ուզում ընկեր ունենալ, առողջ սեքսով զբաղվել, հետո ամուսնանալ, երեխաներ ծնել…
Ցավոք, ես այդպես էլ չիմացա դա… Ու ոչ ոք չիմացավ, ինքն առավել եւս… Մեկ ամիս անց, ես ցավով իմացա, որ առավոտյան նա շտապել է, որոշել է վերելակով իջնել, բայց հանկարծ թաղամասի հոսանքն անջատվել է եւ...
(ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԹԵՑԵՔ ԳՐՔՈՒՄ)


 

Իհարկե… մարդ… Գորկին էր, ասել, չէ՞, «Մարդ, դա վեհ է հնչում»… Ասա, այ Գորկի, այ... վատ մարդ, նման բան կգրե՞ն, դեբիլ… Դրա գրածի  ամենակարեւորն ու ազդեցիկն այն է, որ վեհ է հնչում… հնչում է, էլի՝ վեհ… звучит гордо... հա… Էրեկ գիշերով (ավելի ճիշտ՝ մի՛ գիշերով), մի հատ էդպիսի վեհ հնչող էի բերել տուն… սաղ գիշեր վեհ էր հնչում… էնքան վեհ էր հնչում, որ չթողեց հարեւանները մի րոպե քնեն… չնայած հարեւաններին հասնում է… իրենք էլ վեհ հնչում… ես կասեի՝ ավելի վեհ են հնչում, քան իմ մի գիշերով բերած վեհ հնչողը… հաստատ… Հա… նա ոչ միայն գիշերն էր վեհ հնչում, այլեւ դրանից առաջ, տաքսու մեջ… իջեցրել էր շալվարի շղթան, ձեռը խոթել էր ներս ու վեհ էր հնչում…  դեհ, սաղ գիշեր հնչեց, մի խոսքով… էդ ասեցինք… հետո մի քիչ էլ առավոտվա կողմ վեհ հնչեց…  բայց ինքը հեչ… ավելի վեհ հնչողներ կան… շատ ավելի… ու էդ շատ ավելիներից ամենաավելին՝ վեհ են հնչում ամեն տեսակ ազգային կոնգրեսների  պուտանկեքն ու ընդհանրապես  ընդդիմության ագ.....կեքը… Օօ՜… բա «խաղաղ» ցուցարարնե՞րն ինչ վեհ են հնչում… Խաղ չկա… Վստահ կարելի է ասել, որ ամենավեհը դրանք են հնչում…  Շա՛տ վեհ… նրանք կարող են մի քանի շաբաթ հավաքվել ու էնպես վեհ հնչել, որ տասնհինգ կիլոմետր շառավիղով բնաջնջեն յուրաքանչյուր կենդանի արարած… Ասա, այ… խաղաղ ցուցարարներ, մի քիչ էլ գնացեք ձեր տներում վեհ հնչեք, ի՞նչ կլինի… դուք կնիկ-էրեխա չունե՞ք (էդ կնիկ-էրեխան մի՛ մարդ ա, ի միջայլոց)… Ձեր կնանիքանց հետ մտեք անկողին, մեղք են, չէ՞, ում հետ ասես որ մտովի վեհ չեն հնչում… ու ոչ միայն մտովի… Բա կին է, չէ՞, պահանջներ ունի, էն էլ վեհ պահանջներ… Գոնե ամուսնանալուց առաջ զգուշացնեիր, որ դու մասնագիտությամբ խաղաղ ցուցարար ես, էդ կինը նախօրոք կիմանար, որ իր ապագա ամուսինը երդվյալ ձեռնաշարժ է ու կիմանար, թե կոնկրետ որ շուն-շանգյալի հետ մտնի անկողին (էդ շուն-շագյալն էլ ա մի հոգի, ասեմ)… Չէ, ոնց-գցում բռնում ես, ամենաարդար վեհ հնչողները մարմնավաճառներն են, գլխանց գիտես տալիք-առնելիքը, ինչը որ չես ասի որեւէ նախարարի, պատգամավորի կամ խաղաղ ցուցարարի մասին, որ չգիտես, թե էդ տվարը ինչքան է վերցնում ու ինչքան տալիս, ավելի շուտ՝ ինչքանով է վերցնում, ինչքանով տալիս… Ամեն տեսակի դաշնակ-հնչակ, օեկ-մօեկ, տեղացի ու ցեղասպանության համար անիմաստ հետույքները պատռող  հիմար սփյուռքահայ... ԱՄՆ-ի հայկական համագումար՝ սաղ վեհ են հնչում... Դեհ, էն մարմնավաճառի պես, էլի... Սթրվեք տեղներդ, մի քիչ ավելի քիչ վեհ հնչեք, էլի, մանավանդ սփյուռքահայերի իրան ճղող ցխված էն մասը, որ սաղ կյանքը ամերիկացիների ավտոների տակ պառկած կամ չոքած Տոյոտայի յուղ ա փոխում, բայց հանդես ա գալիս որպես վեհ հնչող հայրենասեր, բարկանում է, թե ինչու են տեղացիներն առանց իրեն հարցնելու բաց նամակներ գրել Աբդուլահ Գյուլին... չէ՞ որ Գյուլին, մինչեւ իրենչց ստորագրությունը (այսինքն մատիտով նկարված խաչը) չտեսնի՝ ոչ մի պարագայում հողեր չի տա… հա… ու վերջում ուզում է դիակը ձգել հայրենիք… Թե էդ դիակը ռեզին ա, ինչ ա, որ դուք էդպես անընդհատ ձգում եք, այ… վեհ հնչողներ...

 


 

…Ու մի՞թե այնժամ, ձորաբերնին, երբ ոչ ոք չէր հասկանում, թե ո՞ր ուղղությամբ են թռչում գնդակները, երբ պայթյունների ձայնն արդեն լսելի չէր ոչ մեկի ականջների համար՝ հրամանատարը կպատկերացներ, որ քիչ հետո լույսն է տեսնելու… Որ գումարտակը լինելու է ուրիշ տեղ… Ո՞վ կպատկերացներ, եթե ասեին, որ… որ ահա, լսեք, դուք հիմա հեռանում եք… Հեռանում եք, որ հետո ծախու ոհմակը տրորի անունն ու ազգանունը քո… Որ մոռացվելու է այս մահը… Որ հավաքվելու են ամեն տեսակի երիզորդներ, միջատներ ու նայեն քո դիակին… Ոնց որ ճանճերը գոմաղբի վրա… Չէ՞ որ սիրում են նրանք այդ գոմաղբը… Սիրում են, իհարկե, վեհ են հնչում ու կոչվում են մեծատառով… Նրանց անցկացրած շաբաթները… Ոռնոցի տենչը, կաղկանձի մոլուցքը… Ու այդքանից հետո՝ ուզում են, որ լավ վերջանա ամենն այդ… Նրանց շաբաթների կեղտը, քրտնասառած վզերի վեր ու վարը, կոկորդներից արձակված վարակը… Ինչո՞վ են ուզում ավարտվի դա… Ի՞նչի պիտի հանկարծ վերածվի այդ դաշտը, որի վրա ոչ թե խաղաղ արածում են, այլ անընդմեջ  քաքոտում ու դրա հետ համընթաց՝ մարդկային իրավունքներ պահանջում։ Ինչո՞վ պիտի ավարտվի, ձե՛զ եմ հարցնում… Դեհ, իհարկե՝ սպանդով… Էդպես է եղել միշտ ու էդպես էլ կլինի… Ու սպանդն առաջ է գալիս ոչ թե ինչ-որ մեկի հրամանով կամ որոշմամբ, այլ ինքստինքյան… Ու հիմա, երբ էդ ամեն ինչը դատապարտողներ են հայտնվում… անընդհատ… ու բարբաջում, բարբաջում… դա բարկացնում քիչ թե շատ ողջամիտ մարդկանց ու վիրավորում նրանց մտավոր ունակությունները…… Խոտակեր թափթփուկներ, ինչի՞ զարմանաս… միթե՞ դրանց ուղեղի գորշահեղուկին փոխարինող թթվաջուրը կարող է անալիզի ենթարկել ու հանկարծ ըմբռնել, որ անասնական սպանդի հեղհեղուկ էներգիայի դա՛շտն է առաջ բերում այդ սարսափելի ավարտը… Որ մեղավոր ու անմեղ փնտրելու ժամանակը չի… Լավ, էդ չեք հասկանում, ուրեմն՝ ոստիկանի կրակոցն է առաջ բերում, ինչպես ասում են… Չեք ուզո՞ւմ գիտենալ գիտենալ, թե ԱՄՆ իշխանություններն ինչպե՞ս կվարվեին, եթե իրենց «ժողովուրդ» համարող, մեծագույն սադրանքի ենթարկված ամբոխը՝ տաս օր շարունակ փակեր Ուաշինգթընի կամ Նյու Յորքի գլխավոր հրապարակներից մեկը։ Կամ ձեռք բարձրացներ որեւէ ոստիկանի վրա (էլ չենք խոսում շշեր նետելու կամ հարյուր հոգով մի ոստիկանի ծեծելու մասին)։ Չգիտե՞ք, թե Ի՞ՆՉ ԿԱՆԵՐ ՏԵՂԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այն էլ ԱՄՆ-ում, երբ ամենափոքր փողոցը DON'T WALK-ի տակ անցնելու համար՝ ոստիկանները համարյա թե պառկեցնում են գետնին, կամ ուղարկում դատարան...  Ուրիշ կերպ չի կարող լինել… Ոչ մի բանական արարած, երբեք լավ բան չի սպասում նման ոչխարներից... Չեն հասկանում ու չեն էլ ջանում… Իսկ լրագրող կոչված իշուկների հորդան ավելի է սրում ու բարձրացնում սրանց ոռնոցի Volume-ը, որ իրենց «հեռուստատեսության աստղ» կոչեն… Դրանց հավային ուղեղները մշտապես սկանդալի է ձգտում…  նրանք հատուկ խոսքեր գիտեն… հրահրման համար… համեմված հիմար խոսքերով եւ որ ամենակարեւորն է՝  անընդմեջ գործածելով «ժողովուրդ» բառը… ու երբ նայում ես նման ոջլալրագրողների աչքերին, կայծակնապես հասկանալի է դառնում, որ նա պիտի բազարում աշխատեր… որպես գետինը լվացող, երեկոյան, առեւտրից հետո… օրվա ընթացքում էլ՝ անկյունում կուտակված, փտած լոլիկները լափեր պոռնկորդին կամ պոռնկաղջիկը… Ի՞նչ գործ ունի նա այստեղ, հեռուստատեսությունում… Մի՞թե պատմական անհրաժեշտություն չի դրանց կախելը…  հատ հատ… ու նաեւ նրանց, որ էսպես կոչված հաղորդումներ են սարքում… ուրիշից գողացած… Այսինքն, հաղորդում, որի իսկականն արդեն կա… Ռուսաստանում, Ամերիկայում… Ու նրանք նույնի մեր տեսակն են անում… Գուցե նման էլ չլինի, բայց որ հաստատ գողացված է՝ միայն էշը կարող է չհասկանալ… Ու նման մարմնավաճառաձագերին թա՛րս է պետք կախել… Էնպես, ինչպես իրենք են թարս ծնվել ու թարս ապրում… Թարս ապրողին՝ թարս կախաղան… Թե չէ՝ ժողովրդավարությունից են խոսում էդ.... հավես չկա, էլ ածական չկա… լավ, էդ անածականները… Ամերիկան սիրում է ժողովրդավարություն։ Չեք նայո՞ւմ ձեր սիրած Բուշի կամ նման որեւէ այլ անասունի նման տձեւ առարկայի աչքերին.... Չեք ջոկո՞ւմ, թե ինչի է   նախագահ դարձել այդ պիդրը։ Ավելու շուտ՝ ինչի համար են դարձրել… Թեեւ բնածին կեղտ ու հիմարության նկատմամբ խորը հակում էլ է նկատվում… որ ուշադիր նայես… Ու նման այծը խոսում է ժողովրդավարությունից, որ չկա այն երկրներում, որոնց պետք է անհապաղ ռմբակոծել…  Իրենցով անել… Ու այդ ամենին նպաստում են նրանց հատուկ պատրաստված գործարանները, որ թխում են ամեն տեսակի Սահակաշվիլիներ, Յուշչենկոներ ու ամեն տեսակի նման խցանված ունիտազ մաքրելու հատուկ ձողեր... Բայց հիմա շեղվեցինք, իսկ հավաքվածները բղավում են, թե մեց էլի խաբեցին... Հա, բա ի՞նչ պիտի անեին, ոչխարի թուլեք...  Բորշը էփել-տվե՞լ են ձեզ՝ տվել են… լափել ե՞ք՝ լափել եք… ու եթե չեք մարսել՝ ինչի՞ եք ուրիշներին մեղադրում…  Ձե՛ր էփածն ուտեիք, ի՞նչ գիտեիք, թե ուրիշի էփածի մեջ ինչ կա…  Ու ընդհանրապես՝ ինչ տան՝ պիտի ուտե՞ք… Հը՞… Ասեք, իմանանք… պետք էլ չի ասել, որովհետեւ կուտեք, կուտեք ու օօ՜ֆ էլ չեք անի… Ժամանակը չի՞, որ լեզուներդ փաթաթեք-խցկեք ստամոքսներդ, գնաք ու պախկվեք որեւէ ճմրթած գերեզմանի հետեւում… Ու չվախենաք, քիչ հետո այն ձե՛րը կդառնա ձերը ու ի վերջո կտիրանաք ձեր պահանջներին, որ այդպես ջանում էիք կյանքի ընթացքում… Մերը, իմը… Դե տարեք ձեր «ձերը»… Տար քո «քոնը»… Թե՞ խուսափելու ես արկղում զետեղվելուզէց ու ճիճվի կեր դառնալուց…  Ո՞վ կըմբռնի, որ սրանց անվերջանալի ատելության առատությունից պայթած հոգիները, լույսի ու խավարի միջնակետում կախված՝ անսահմանորեն երկար են վայելելու իրենց իսկ բերանից թափված թունահոտը… Ու նրանց մարմիններն ակամա վերացրած հոգիները՝ անվերջորեն կախված են թողնելու մեկ ուրիշի հոգին... Բայց ո՞վ է մեկ ուրիշի մասին մտածում ընդհանրապես, մանավանդ նման ձեռնաշարժալի պահերին... երբ պիտի անպաման «հաղթեն»։  Անպայման… Ու հենց հիմա։ Հիմա՛… Դա՛ են խոստանում ծալած, ունիտազը նետած պրեզերվատիվից ազատորեն դուրս պրծած եւ գերաճած առաջնորդներն իրենց… Մարմնավաճառ մոր կաթի հետ դավադրության հարյուր տոկոսանոց թուրմը ծծած կասիոսներն ու բրուտոսները, գոմեշի թրիքի միջից դուրս պրծած սպարտակները… միասեռականի հետույքից վիժված արնախում ռոբեսպիերներն ու մարատները, թերաճած եժոներ, արնախում չեգեվարաները, դեգեներատ էնգելսները, լեյբա բրոնշտեյն դավիդովիչ տրոցկիները, ռոզեմբլյում մակլակովսկիները, քրտնարյունաշաղախ ֆիդելներն ու վերջնականապես ստրկացված ամբոխների առաջին առաջնորդները… Օ՜… առաջնորդներն այդ… Առաջին առաջնորդներն այդ… շինիչ… Այսինքն՝ առաջին, առաջի՛ն անգամ հայրենիքին շինողներըը… Որ տենչում են անընդհատ անել այն, ինչ չի հաջողվել անել  տասնամյակներ առաջ… պատանի հասակից… պատանի հասակից ցայսօր՝ ոչ մի կնոջ հետ չկենակցած սեռամոլագարներն այդ… Հա… Բայց ինչու մեղադրես, եթե նրանք բոլորն էլ  նույն գարշահոտություն արձակող արգանդաձեւ աղիքից են դուրս պզզացել… Քրտնաթոր ավանակի կողմից բռնաբարված ստրկուհուն սաղմնավորումից հինգ օր հետո՝ ձվարանների պատից հետ պլոկված եւ «արգանդափող» անվանվող, դարուփոս աղբատար խողովակից  արտացկնված, կես բջջի հաստության կիսածին վիժվածքներ… Որ մեծանում են ահավոր արագությամբ… Օ՜, ինչպե՜ս եմ սիրում դրանց գնդակահարությունները… Ինչպես, ինչպե՜ս… Դրըխկ, դրըխկ, դրըխկ, դրըխկ… Ինչպիսի՜ շշմեցուցիչ գեղեցկություն, ինչպիսի՜ անեկրբայության հաստատում…

 

©2009 արտատպելը խստիվ արգելված է

 www.vraert.com

Նորացված է ( Thursday, 30 July 2009 )
 
← Նախորդը   Հաջորդը →
 
© 2005-2010, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.