ՀԻՄՆԱԿԱՆ arrow ՀԵՂԻՆԱԿ arrow ԷՋԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԼՆ arrow ՄԵՐ ԷՋԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՄԵՐ ԷՋԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ PDF Տպել Նամակ
Հեղինակ` Վահրամ Սահակյան   
Image Image

 

 

ՄԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ, ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ


Մենք ունենք Պետություն։
Մենք ունենք Զինանշան, Օրհներգ եւ Դրոշ։
Մենք ունենք Նախագահ։
Մենք ունենք Կաթողիկոս։

Մենք հարգում ենք մեր այս ունեցվածքը։
Որովհետեւ՝ մենք Պետություն ենք։
Որովհետեւ՝ մե'նք ենք Պետությունը։
Ու մենք պահպանում ենք մեր Հայրենիքն ու Պետությունը։
Այն արյունով է ձեռք բերված։

Պաշտոնյաները, կուսակցականները, նախարարները եւ այլն՝ Պետություն ՉԵՆ ԵՎ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ։

Պետություն, Ազգ, Ժողովուրդ՝ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ։

Ու առաջնակարգ Պետություն կոչվելու համար՝ մենք կարեցածին չափ ջանում ենք, որ բազմապիսի բացասական երեւույթները՝ կաշառակերությունը, բռիությունը, անկրթությունը, գավառականությունը եւ այդ ամենը հրահրողները ու կատարողները խարազանվեն, ենթարկվեն հասարակական պարսավանքի, ծաղր ու ծանակի, պատժի...
...Լինեն նրանք՝ պաշտոնյա թե անպաշտոն, կուսակցական, թե անկուսակցական, գիտնական թե բանվոր, մեծահարուստ արդյունաբերող թե սովորական գյուղացի, մտավորական, արվեստագետ, ոստիկան կամ մամլո պաշտոնակատար...

Ու ԱՆՊԱՅՄԱՆ կգա մի օր, երբ վերոհիշյալները ստանալով իրենց արժանի պատիժը՝ դուրս կմղվեն մեր Հայրենիքից։

Այնժամ, մենք իրոք կունենանք առողջ հասարակարգ, կդառնանք,  չասենք՝ հզոր, բայց առաջնակարգ Պետություն, ու կկարողանանք հպարտանալ դրանով։

ՀԳ Իսկ եթե գտնվի մեկը, որ կփորձի բողոքի ալիք բարձրացնել դրանից՝ կնշանակի, որ հենց ինքն էլ անմտաբար ինքնաբացահայտվող հանցագործ է եւ արժանի է պատժի։

Քանզի այս հանգույցը չի գործում մեկ կամ երկու անհատի անունից։

 


 

Նորացված է ( Wednesday, 18 April 2007 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.