ԻՆՉՊԵՍ ՔԱՇԵԼ ԿԱՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ
ԴԻՏԵԼ ՏԵՍԱ-ՁԱՅՆԱՆՅՈՒԹԵՐԸ
(ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ)
Տեսանյութը քաշելու համար անհրաԺեշտ է մկնիկը պահել քաշելու համար նշված մասում (դա կարող է լինել հենց տեսանյութի նկարը, կամ «ՔԱՇԵԼ ԱՅՍՏԵՂԻՑ» հրահանգը), սեղմել աջ կոճակը։ Ձեղ առջեւ կբացվի ցանկ։ Ցանկից պետք է ընտրել Save Target as... հրամանը)
Տարբեր սիստեմների համակարգիչներում, հրամանը կարող է այլ անունով նշվել, օրինակ՝ Save Linked file as... կամ Download Linked File... եւ այլն։
Եթե դուք ունեք արագ կապ (DSL կամ մեկ ուրիշ տեսակի), եւ հեռախոսի գծով չեք միացած ցանցին՝ կարող եք մկնիկի ձախ կոճակով սեղմել վրան եւ առանձին պատուհանի մեջ ուղղակի դիտել հատվածը։
Նույնը վերաբերում է ձայնանյութերին եւ նկարներին։
----------
ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեսանյութերը հիմնականում լինում են mp4 կամ wmv ֆորմատի։
Տեղեկացնենք, որ mp4 -ը անհրաԺեշտ է դիտել QuickTime Player ծրագրով։
(Եթե չունեք, կարող եք անվճար քաշել այստեղից ) ։
Իսկ wmv ֆորմատի տեսանյութերն անհրաԺեշտ է դիտել Windows Media player ծրագրով, որ կա գրեթե բոլոր համակարգիչների մեջ։
(Եթե չունեք, կարող եք անվճար ձեռք բերել այստեղից, անգամ եթե Ձեր համակարգիչը պատկանում է Macintosh համակարգիչների ընտանիքին)։
Ձայնանյութերը (ինտերնետային) լինում են 2 տեսակի՝ mp3 եւ AAC։
Mp3-ը կարելի լսել հենց նույն Windows Media player, QuickTime Player, Winamp կամ iTunes ծրագրով։
(Խորհուրդ ենք տալիս գործածել iTunes ծրագիրը, որը կարելի է անվճար քաշել այստեղից)։
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Քաշելու ընթացքում Ձեր կապը կդանդաղի եւ դուք այդ պահին կդԺվարանաք դիտել ինտերնետի այս կամ այն էջը։ Խորհուրդ ենք տալիս մինչեւ քաշելը՝ նոր պատուհանում ընտրել այն էջը, որտեղ զետեղված նյութերի հետ կցանկանայիք ծանոթանալ, հետո միայն քաշել։
Internet Explorer ծրագիրը կարելի է փոխել FireFox ծրագրով, որն ավելի թեթեւ է եւ ճկուն։
Քաշել այստեղից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Եթե Ձեր համակարգիչը ցածր է Windows XP կամ Mac OS X 10.3 սիտեմներից՝ Դուք վստահաբար խնդիրներ կունենաք այս ամենի հետ։
ՁԵԶ ԲԱՐԻ ժԱՄԱՆՑ։
Կարգադրիչ
VRAERT.COM
Vahram Sahakian