ՆՈՐ HIT PDF Տպել Նամակ
Հեղինակ` ԼՈՒԻՍ ԽՈՐԽԵ ԲՈՐԽԵՍ   

 Image

«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ»-Ի «ՄԱՐՏԻԿ»-Ի ԵՐԳԸ

Թե էս ամիս Ամերիկան փողը տա՝
ես կգնամ Հյուսիսային պողոտա,
Կվերցնեմ երկու սրբիչ, մի դրոշ՝
պողոտայի մեջտեղներում կըլնեմ լոշ։

Եթե պետք է՝ տակս դնեմ մի մեծ դույլ՝
վրան նստեմ, հայտարարեմ հացադուլ,
Ցերեկները՝ վեր կընկնեմ սովահար՝
գիշերները՝ կուտեմ կարագ ու խավիար։

Երկրորդ օրը վրաս կիջնի հոգնություն,
կժամանի երեք «շտապ օգնություն»,
Կնիհարեմ ու կդառնամ տշած մուկ,
Ու մամուլը կբարձրացնի մեծ աղմուկ։

Ես ճնշված եմ, ծեծված, ցխված ու թոփալ
Բայց հետեւս կանգնած է իմ եւրոպան,
Ես էլ կուզեմ քշել մեծ Ջիպ, մտնել դուշ
Հը՞, ի՞նչ ասիր, Սորուս պապիկ, ընկեր Բուշ։

Փողս տվեք, եւ միայն է՛դ ժամանակ,
շա՛տ կկարդամ ես «Հայկական ժամանակ»,
Եթե չտաք՝ դուրս չեմ գա էլ մարդամեջ,
ու չեմ գոռա «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։

Փողս տվե՛ք, ասում եմ ես ձեզ հիմա,
թե՞ ուզում եք չբղավեմ էլ՝ «Հի՛մա՜»…
Թե չէ, գիտեք, ես ձեր հավեսը չունեմ,
սիկտիր էղեք ու ձեր պայքարն էլ ...

 

 

Նորացված է ( Monday, 25 August 2008 )
 
Get Firefox!
Get QuickTime
 
© 2005, Vahram Sahakian, VSS Studio. All Rights Reserved.